Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի

Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա առանց Կոնգրեսի հավանության՝ ձգտելով քվեարկության դնել Կարիբյան ավազանի այդ երկիրը «ներխուժելու» նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած նպատակը, հաղորդում է Associated Press-ը։

Դեմոկրատները բազմիցս օգտագործել են պատերազմական լիազորությունների վերաբերյալ բանաձևերը՝ Թրամփի արտաքին քաղաքականության քայլերի վերաբերյալ քննարկումներ սկսելու համար, չնայած հանրապետականները մինչ այժմ մեծ մասամբ աջակցել են նրան։ Սենատորներ Թիմ Քեյնի, Ռուբեն Գալեգոյի և Ադամ Շիֆի ներկայացրած բանաձևը պարտավորեցնում է ԱՄՆ նախագահին դուրս բերել զորքերը Կուբայի հետ ցանկացած ռազմական գործողությունից և հնարավոր է, որ քվեարկության դրվի ամսվա վերջին։

«Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության», – ասվում է հայտարարության մեջ։

Share.