Հաջորդը կլինի Խաչատուր Սուքիասյանը և նրա խումբը. Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Մելքոնյան, Պետրոս Ղազարյան

Մանրամասներ
ալեն նիկոլ

Ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուզ Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Փաշինյանն ամեն ինչ դասական ձևով է անում։ Առաջին ծրարը կառավարության սեյֆից՝ ամեն ինչ բարդեք նախկինների վրա։ Անցավ չորս տարի: Հետո կանգ առավ։ Պետք էր հանել երկրորդ ծրարը, որում՝ խոստացեք հիանալի ապագա: Արցախը հանձնեց, ազգին դավաճանեց, ստուգեց զուգարանները, լիզեց Ալիևին, բայց հրաշքը չի գալիս։ Մնացել է վերջին ծրարը, որի մեջ գնալու ժամանակն է։ Բայց Նիկոլը մանր ժուլիկ չէր լինի, եթե չսկսեր թալանել։ Միաժամանակ դավաճանելով յուրայիններին։ Այժմ հերթը Ալեն Սիմոնյանինն է։ Երրորդ ծրարի բացումը երկար չի տևի։ Մանր խարդախը միշտ մանր-մունր բաների մեջ է ընկնում։

Հաջորդը, ով կհայտնվի Փաշինյանի հարձակման տակ՝ կլինի Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) և նրա խումբը.- Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան (Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Գուրգեն Արսենյան -պատգամավոր, ՌԴ-ում դեսպանի թեկնածու, Գագիկ Մելքոնյան - պատգամավոր (նրա որդին արդեն ազատվել է աշխատանքից), ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյան, Հանրայինի լրատվականի ղեկավար, հաղորդավար Պետրոս Ղազարյան)։
Սարդերը սկսեցին ուտել միմյանց։ Գռզոն Մոսկվայից հստակ ուղերձ է ստացել. Նիկոլի շրջապատում բոլորը կամ կորցնում են իրենց բիզնեսը Ռուսաստանում, կամ պոկվում են Փաշինյանից»։