Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական առճակատումից. The New York Times

Մանրամասներ
իրան

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ այս շաբաթվա սկզբին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել։ Քննարկվել են այն միջոցները, որոնք Թեհրանը պետք է ձեռնարկի, եթե Վաշինգտոնը հարվածի Իրանին կամ նրա կողմնակիցներին Սիրիա-Հորդանանի սահմանին գտնվող Թանֆ շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայողների մահից հետո:

Երբ Ալի Խամենեին տեղեկացվել է հանդիպման արդյունքների մասին, նա հստակ հրահանգներ է տվել՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ պատերազմից և հեռու պահել Իրանին ամերիկացիների մահվան մեջ ներգրավված խմբավորումների գործողություններից, գրում է թերթը։ Պարբերականը նշում է, որ միաժամանակ Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդը կարգադրել է պատրաստվել պատասխան հարվածի, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա։