Իրանը վրեժխնդիր կլինի ԱՄՆ-ից և Իսրայելից՝ Իսլամական Հանրապետության քաղաքների բնակելի թաղամասերին հասցված հարվածների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին։
«Ես զգուշացնում եմ նրանց, ձեր բարբարոսական գործողություններին ի պատասխան՝ սպասե՛ք մեր կործանարար հարվածներին։ Մենք մոտ ժամանակներս կարձագանքենք և նրանց մահացու հարվածներ կհասցնենք», — զինվորականի խոսքերն է մեջբերում DefaPress գործակալությունը։
