Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Վարդենիսի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Մ-2 միջպետական ճանապարհի Հարժիս բնակավայրի հատվածում թույլ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
0Comments