Ուժգին երկրաշարժ Չինաստանում

Մանրամասներ
երկրաշարժ

Չինաստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լանչժոու քաղաքից 101 կմ հարավ-արևմուտք (Գանսու նահանգ), որտեղ ապրում է մոտ 3 միլիոն մարդ։

Օջախն ընկած է եղել երկրի մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։