Հայկական կողմը կարո՞ղ է չեղյալ համարել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. հարց` Տիգրան Աբրահամյանին

Մանրամասներ
Պուտին ալիև նիկոլ

ԱԺ-ում լրագրողի հարցին՝ եթե իշխանություն փոխվի, հայկական կողմը կարո՞ղ է չեղյալ համարել նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթուղթը, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պատասխանել է․

«Կարճ պատասխանեմ։ Կան իրադարձություններ, որոնք մենք ստիպված ենք սկսել այն կետից, որը փաստացի կա։ Մենք ունենք իրավիճակ, որ Արցախն օկուպացված է, բնականաբար, մենք չենք կարող ասել, 2020 թ-ի պատերազմը եղել է այս իշխանության ժամանակ և մենք ուզում ենք սկսել այլ կետից։

Այլ բան է, որ ՀՀ-ում նոր իշխանության ձևավորման պարագայում հնարավորություն է բացվում եղածը շրջել դեպի քեզ և փորձել առավելագույն ձևով ներկայացնել ՀՀ շահերը տարբեր գործընթացներում»։