Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Չինաստան կատարած այցի արդյունքներով լրագրողների հարցերին։
Նրա խոսքով՝ թեմաները, բացի երկկողմ օրակարգից, ներառել են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք երեք ժամ զրուցել ենք ՉԺՀ-ի ղեկավարի հետ, ամեն ինչ չես կարող պատմել»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ «երկկողմ օրակարգում բազմաթիվ հարցեր կան՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական փոխգործակցություն, միջազգային հարթակներում համատեղ աշխատանք»։
«Մենք մանրամասնորեն քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ես Չինաստանի ղեկավարին մանրամասն տեղեկացրել եմ ուկրաինական ուղու վրա ստեղծված իրավիճակի մասին»,- նշել է Պուտինը։
«Ամենագաղտնի թեմաները քննարկել ենք դեմ առ դեմ»,- հավելել է ՌԴ նախագահը:
Պուտին-Սի Ծինփին բանակցությունները 3 ժամ են տևել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Մանրամասներ
0Comments