«Չես կարողանում կառավարել` գնա». Հայկ Խանումյանն Արայիկ Հարությունյանին

Մանրամասներ
հայկ խանումյան

ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Արայիկ Հարությունյանը ձախողել է ամեն ինչ։

Երկրում ոչ պլանավորում կա, ոչ տվյալների հետ աշխատանք, ոչ կատարողական կարգապահություն, ոչ որևէ բան անելու կամք։

Եթե չենք ուզում, որ մեր երեխաները սովից մահանան կամ առևանգվեն թշնամու կողմից, պետք է բոլորս պահանջենք այս ապաշնորհ իշխանության գնալը։

Արայիկ Հարությունյանը սպառել է ամեն հնարավորություն, նա երկիրը տանում է հյուծման։

Նրա պաշտոնավարման ամեն լրացուցիչ օրը նոր ողբերգություն է բերում։

Չես կարողանում կառավարել` գնա։

Երկրում կա ուժ, որը պատրաստ է պատասխանատվություն վերցնել։

Լեգիտիմ, ժողովրդի քվեն ստացած ուժ։

Միակ ճանապարհը իշխանության հանձնումն է երկրորդ ամենաշատ ձայն ստացած ուժին»:

Հայկ Խանումյան