Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄԷ-ում և Հորդանանում տեղակայված ամերիկյան THAAD ռադարները, ինչպես նաև Կատարում տեղակայված ամերիկյան FPS-132 («Անապատի աչք») հեռահար ռադարը ոչնչացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կողմից։
Ավելի վաղ գրել էինք, որ Հորդանանում գտնվող ԱՄՆ THAAD մակերես-օդ հրթիռային մարտկոցի ռադարային համակարգը ոչնչացվել է Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարվածների առաջին օրերին։
Խոցվել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների երկու վայրերում նմանատիպ ռադարային համակարգերով շենքեր։
Ռադարը բալիստիկ հրթիռները ոչնչացնելու համար օգտագործվող բարձր արդյունավետ հրթիռային որսման համակարգի կարևորագույն տարր է։ ԱՄՆ-ն ունի ութ THAAD մարտկոց, ԱՄԷ-ն՝ երկու, իսկ Սաուդյան Արաբիան՝ մեկ։
