Չինաստանը գաղտնի հանդերձանք ու սարքավորումներ է ուղարկում Ռուսաստան, որը «բավարար է մի ամբողջ բանակ զինելու համար»։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով մաքսային գրառումներին։
Ապրանքներն առաքվում են ոչ թե ռազմական, այլ երկակի նշանակության մակնշման տակ։
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը գնել է հարյուր հազարավոր զրահաբաճկոններ և սաղավարտներ, անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են օգտագործվել հրետանային կրակը շտկելու կամ նռնակ նետելու համար, ինչպես նաև ջերմային օպտիկական սարքեր՝ գիշերը թշնամուն թիրախավորելու համար:
0Comments