Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշը գլխավորել է Մադրիդի «Ռեալը». ըստ Forbes-ի՝ իսպանական ակումբի արժեքը կազմում է 6,07 միլիարդ դոլար, երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի արժեքը գնահատվում է 6 միլիարդ դոլար, աշխարհի երրորդ ամենաթանկ ակումբը «Բարսելոնան» է (5,51 դոլար): Չորրորդ տեղում «Լիվերպուլն» է (5,29 դոլար): Լավագույն հնգյակը եզրափակել է «Մանչեսթեր Սիթին» (4,99).
Ամենաթանկ ակումբների ցանկում են նաև Մյունխենի «Բավարիան» (4,86 դոլար), ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» (4,21 դոլար), Լոնդոնի Չելսին (3,1 դոլար), «Տոտենհեմը» (2,8 դոլար) և Լոնդոնի Արսենալը (2,26 դոլար):
0Comments