Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Տավուշի մարզից սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները ինձ դժգոհել են,որ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ դպրոցներում մեծ չափերով դրամահավաքություն է եղել։ Այդ փողահավաքությունը կատարվում է ծնողական կոմիտեների նախաձեռնությամբ, սակայն ծնողական կոմիտեները դպրոցների տնօրենության հետ այդ գործում ներդաշնակ են գործում։
Ծնողների վկայությամբ՝ որոշ դպրոցներում ավարտական դասարանի դասղեկին ծրարով փող է տրվում։ Սոցիալապես անապահով ծնողները դժգոհում են, որ «Վերջին զանգի» կապակցությամբ իրենց զավակների համար գնված շորերի փողին գումարվում են ավարտական ճոխ քեֆի, դպրոցի տնօրենի, դասարանի դասղեկի համար գնված նվերների, տեսանկարահանման և այլ ծախսերի գումարները։
Ոչ ավարտական դասարանների աշակերտների անապահով ծնողներն էլ դժգոհում են աշակերտների տարեվերջյան էքսկուրսիաների թանկ գներից։
- Ամեն տարի մարտի 8-ի, ապրիլի 7-ի, սեպտեմբերի 1-ի, ուսուցչի օրվա կապակցությամբ ծնողներից հազարական դրամ են հավաքում դասղեկի համար ծաղիկ գնելու նպատակով , 30 ծնողից հավաքված 30 հազար դրամով ինչքա՞ն ծաղիկ են գնում,- դժգոհում են ծնողները։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին մայիսի 22-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե «Վերջին զանգի» կապակցությամբ մարզի դպրոցների շրջանավարտները միջինը ինչքա՞ն ծախս են կատարել։ Մարզպետ Հայկ Ղալումյանը խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը՝ մինչ օրս չի պատասխանել հարցապնդմանս»:
0Comments