Ռուսաստանը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի Օդեսա նավահանգստի վրա, այս մասին գրում է «Reuters»-ը։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ ռուսական հարձակումը վնասել է ենթակառուցվածքները Սև ծովի Օդեսա նավահանգստում, որը առանցքային է հացահատիկի արտահանման համար:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել Օդեսայի նավահանգստում։ Այս պահին հրդեհը մարվել է։ Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ Ռուսաստանը հարձակման ժամանակ օգտագործել է իրանական արտադրության «Շահիդ» տիպի անօդաչու թռչող սարքեր։
Տեղեկատվության համար՝ Ուկրաինան կարող է հացահատիկ և այլ պարենային ապրանքներ արտահանել միայն Օդեսայի շրջանի նավահանգիստներից՝ «Հացահատիկի համաձայնագրի» շրջանակներում։
0Comments