Mediapro-ի ղեկավար Ժաումե Ռոուրեսը, որին պատկանում են Լա լիգայի խաղերի հեռարձակման իրավունքները, Mundo Deportivo-ի հետ զրույցում ասել է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը զգալիորեն մեծացրել է իր առաջարկը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում արգենտինացուն երկու մրցաշրջանի համար պատրաստ են վճարել 400 միլիոն եվրո։ Ռոուրեսը պնդում է, որ այժմ Աշխարհի չեմպիոնին առաջարկվում է 100 միլիոնով ավելի գումար։
Համեմատության համար նշենք, որ «Բարսելոնան», որը ցանկանում է վերադարձնել Մեսսիին, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ֆուտբոլիստին տարեկան մոտ 14 միլիոն եվրո է առաջարկում:
0Comments