28-ամյա տղամարդը բռնաբարել է 55-ամյա կնոջը, հափշտակել զարդերը, և ասել, որ ադրբեջանցի է

Մանրամասներ

Տավուշի մարզում, այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։15-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ահազանգել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ իրեն անհայտ անձը գաղտնի մտել է իր տուն իր հետ հայերեն խոսելով ասել, որ ինքը թուրք է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, արդեն տեղում տանտիրուհին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել  1-ական ոսկյա և արծաթյա մատանիներ, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է և, որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։

Իրավապահները տաք հետքերով՝ նշված հանցագործություն կատարելու կասկածանքով՝ հայտնաբերել ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Արտյոմ Ղ․-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ ոչ միայն խոստովանել է իր կողմից կատարված քստմնելի  արարքը, այլև նրա մոտ հայտնաբերվել են տուժողից գողացված զարդերը։