Լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ. Սոթքի հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են

Մանրամասներ

1

Այս պահին որոշակի լարվածություն կա Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Փոխհրաձգություն է տեղի ունեցել մոտ 10 րոպեի չափով կամ մի քիչ ավելի:

Գիտեմ, որ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներին էվակուացրել են, քանի որ վտանգավոր է այնտեղ մնալը. հնարավոր է՝ լինեն միջադեպեր»,-նշեց նա:

Պատգամավորը նաև հայտնեց, որ կրակոցները լսելի են նաև բնակիչների համար: