Հայաստանի ընտրած մարտավարությունն է՝ ակտիվացնել երկիրը մարզական քարտեզի վրա:
Մի քանի օրից մայրաքաղաքը կհյուրընկալի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն ու մոտ 4 տասնյակ երկրի մարզիկների, այդ թվում՝ Թուրքիայից: Ադրբեջանը նույնպես մասնակցության ցանկություն է հայտնել, բայց միջազգային ֆեդերացիայից անվտանգության երաշխիքներ է պահանջել: Հայաստանը պատրաստ է դրանք տրամադրել, վերջնական որոշումը, սակայն, Ադրբեջանինն է:
Այս մրցումների համար գույք գնելու նպատակով բյուջեից 570 մլն դրամ է հատկացվել: Պատասխանատուները վստահ են, որ ներդրումն արդարացված է, նախ հնարավորություն կտա հետագայում էլ միջազգային մրցումներ հյուրընկալել, իսկ ոչ մրցութային շրջաններում կծառայի մարզադպրոցների սաներին:
Կազմակերպիչները փորձում են չիջեցնել նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման նշաձողը նաև ծանրաձողի վարպետներին ընդունելիս:
Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում
0Comments