Արեւմուտքը սրում է իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում. Անատոլի Սիդորով

Մանրամասներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակը, ցավոք, բարդ է եւ լարված։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը փետրվարի 14-ի մամուլի ասուլիսում։

«Ռազմական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների հիմնական աղբյուրը արեւմտյան էլիտաների մի մասի ապակառուցողական գործունեությունն է՝ ուղղված Կազմակերպության շուրջ եւ նրա անդամ պետություններում իրավիճակի սրմանը»,- ասել է նա։

Մեր ուշադրության թիրախում են մնում նաեւ ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի առաջխաղացումն ընդհուպ մինչեւ Բելառուսի եւ Ռուսաստանի արեւմտյան սահմաններ, աճող ռազմական ակտիվությունը՝ Բալթիայի երկրների եւ ուկրաինական ճգնաժամի ագրեսիվ հռետորաբանության ֆոնին։

Այս համատեքստում առանձին պետությունների՝ սեփական դիրքերը Կովկասում ամրապնդելու, Կասպիայի պաշարների հասանելիություն եւ Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ստանալու փորձերը, հաշվի առնելով բարձր կոնֆլիկտային պոտենցիալը հայ-ադրբեջանական սահմանին, նպաստում են ճգնաժամի թեժացմանը Հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում»,- նշել է Անատոլի Սիդորովը։