Գնել Ուլխանյանն ինստագրամյան իր հետեւորդներին հայտնել է, որ նկարահանվում է նոր հեռուստասերիալում։ news.am-ը փոխանցում է, որ ամերիկաբնակ դերասանը սերիալի առաջին մանրամասները ներկայացրել է վլոգով, որտեղ պատմել է Լաս Վեգաս կատարած ուղեւորության մասին ու բացահայտել ֆիլմում իր խաղընկերներից մի քանիսին։
Նոր հեռուստասերիալը կոչվում է «Գործարք Vegas»-ում, ռեժիսորը Մհեր Խաչատրյանն է, իսկ պրոդուսերը՝ Սոս Կարապետյանը, որը նաեւ մարմնավորում է ֆիլմի հերոսներից մեկին։
Վլոգից պարզ է դառնում, որ սերիալում նկարահանվում են նաեւ Անի Երանյանն ու Արմեն Մարգարյանը։
Դերասանական ու ստեղծագործական կազմը նկարահանումների համար երեք օր անցկացրել է Վեգասում։ Դերասանը Instagram-ում հրապարակած հոլովակում նաեւ ցուցադրում է Վեգաս հասնելու ճանապարհն ու այն տեսարանը, որը բացվում էր հյուրանոցի պատշգամբից։
Գնելը տեղակացրել է, որ նկարահանումները «շատ հետաքրքիր են անցնում», իսկ Սոս Կարապետյանին կարողացել է բացահայտել նորովի։
Դերասանի հետեւորդներին, կարծես, դուր է եկել վլոգ նկարահանելու նրա մտադրությունը։
Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Գնելին կրկին ցանկանում են տեսնել էկրաններին։
0Comments