Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը հրավիրվել են Չարլզ III-ի թագադրմանը․ Express

Մանրամասներ

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հրավիրվել են Չարլզ III թագավորի այս գարնանը կայանալիք թագադրմանը։

Մանրամասն ծրագիր է մշակվում՝ երաշխավորելու, որ զույգը որեւէ կերպ չի ստվերի գործընթացները Հարրիի Spare հուշագրությունում մեղադրանքներից եւ թագավորական ընտանիքի հասցեին հնչեցրած քննադատություններից հետո:

«Նրանք ցուցակում են, եւ ծրագրվում է, որպեսզի համոզվենք, որ ամեն բան հնարավորինս սահուն է ընթանում՝ առանց որեւէ դրամայի», - ասել է աղբյուրը:

Պաշտոնյաները հատկապես ցանկանում են նվազեցնել Հարրիի եւ արքայազն Ուիլյամի հանրության առաջ միասին հայտնվելու հնարավորությունը, ուստի նրանք այնպես են դասավորում նստատեղերը Վեսթմինսթերյան աբբայությունում, որ թույլ չտան եղբայրներին միասին լուսանկարվել:

Ըստ աղբյուրի՝ Վեսթմինսթերյան աբբայությունում արարողության հրավերները կուղարկվեն հյուրերի վերջնական ցուցակի հաստատումից հետո առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Հարին եւ Մեգանը ներկայումս 2000 հոգանոց ցուցակում են՝ թագավորական ընտանիքի անդամների հետ միասին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան, բարձրաստիճան պաշտոնյաների եւ համաշխարհային առաջնորդների հետ:

Ներկայում պալատը սերտորեն համագործակցում է կառավարության եւ արտաքին գործերի նախարարության հետ՝ վերջնական տեսքի բերելու հյուրերի ցուցակը:

Թագավորական մեկնաբան Աֆուա Հագանը համոզված է, որ Հարրին կանի ամեն ինչ, որպեսզի ներկա լինի, քանի որ նա վճռական է տրամադրված ընտանիքի հետ հաշտվելու հարցում:

Թագադրմանը Հարրիի եւ Մեգանի ներկայությունը կքննարկվի, ասում են աղբյուրները, կազմակերպիչները կօգտագործեն թագուհու պլատինե հոբելյանական ծրագրերը որպես միջոց՝ խուսափելու անհարմար հանդիպումներից, ինչպիսիք են Ուիլյամի եւ Քեյթի Ուելսի հետ հանրային վերամիավորումը: