Կրեմլը աշխատանքից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) գեներալ-գնդապետ Էդուարդ Չեռնովոլցևին, ով վերահսկում էր թույների մշակումը, մասնավորապես, ընդդիմադիր ռուս քաղաքական գործիչներին և լիբերալներին վերացնելու համար։
Ինչպես նշում է The Insider-ը, Չեռնովոլցևը վերահսկել է ՖՍԲ գիտահետազոտական ինստիտուտ-2-ը, որտեղ գաղտնի լաբորատորիայում մշակվում են բոլոր տեսակի թույները։ Ինստիտուտի աշխատակիցները մասնակցել են ընդդիմադիր գործիչների թունավորմանը։
The Insider-ի աղբյուրները հայտնել են, որ Չեռնովոլցևը հրաժարական է տվել, քանի որ Կրեմլը չափազանց դժգոհ է տեղեկատվական բազաների արտահոսքից։ «Երկու տարի առաջ Էդուարդ Վլադիմիրովիչը երդվեց երկրի ղեկավարությանը, որ արգելափակելու է արտահոսքի բոլոր ուղիները: Բայց մեր ծակ համակարգում դա գործնականում անհնար է»,- ասել է աղբյուրը:
0Comments