ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում այսօր՝ 23։00-ին, ֆրանսիացիները կխաղան անգլիացիների հետ: Այդ առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետին։
«Հարգելի՛ Ռիշի Սունակ, ես անհամբեր սպասում եմ այսօրվա հանդիպմանը: Եթե Ֆրանսիան հաղթի (և նրանք կհաղթեն), դուք մեզ հաջողություն կմաղթեք կիսաեզրափակչում, այնպես չէ՞»,- գրել է Մակրոնը։
Մակրոնի գրառմանն արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետը. «Հուսով եմ՝ ստիպված չեմ լինի դա անել: Բայց համաձայնվեցինք։ Ակնկալում եմ, որ հաջորդ փուլում դուք կաջակցեք Անգլիային»։
0Comments