ԿԱՐԵՎՈՐ․ Ստամբուլի պայթյունը վերագրում են ԱՍԱԼԱ-ին․ Թուրքական ծուղակ՝ Հայաստանի սահմանին բուֆեր ստեղծելու նպատակով

Մանրամասներ

1

Թուրքական որոշ աղբյուրներ այսօրվա Ստամբուլի պայթյունը վերագրում են ԱՍԱԼԱ-ին: Արդեն շատ պարզ է, որ դա ինչ նպատակներով է ասպարեզ նետվել, որի միջոցով հայտարարեն, որ իրենց արևելյան սահմաններին կուտակված են հայ «ահաբեկիչներ» ովքեր համագործակցում են քրդական խմբերի հետ և կխոսեն բուֆեր ստեղծելու կարևորության մասին:

Լավ հիշեք, որ թուրքերը քրդական խմբավորումների պատրվակով Սիրիայի և Իրաքի հյուսիսում ստեղծեց 30 կմ. խորությամբ բուֆեր, որին ոչ մեկ չընդդիմացավ: Հետևաբար զգուշացնում ենք, որ զերծ մնալ թուրքական կեղծ լրատվության տարածումից և եթե կհանդիպեք նման լուրեր, փորձեք բացատրել, որ հեռացնեն, սա ցնծության լուր չէ, որի շուրջ ազգովի ցնծանք, սա թուրքական ծուղակ է, որին պիտի չեզոքացնել:

ՓԱԿԱԳԻԾ