Ֆրանսիան մտադիր է արագացնել թվային ինքնիշխանության ապահովման գործընթացը՝ հրաժարվելով Windows-ից և Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների այլ տեխնոլոգիաներից։ Այս մասին հայտնում է երկրի թվային ռազմավարությանը նվիրված պետական պորտալը։

Հրապարակման հեղինակները հղում են անում Ֆրանսիայի միջգերատեսչական թվային վարչության (DINUM) որոշմանը։

«Ինչ վերաբերում է աշխատանքային գործընթացների փոփոխությանը, ապա DINUM-ը հայտարարել է Windows-ից Linux օպերացիոն համակարգին անցնելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ

Հիշեցնենք, որ Linux-ը բաց կոդով օպերացիոն համակարգ է։ Նշվում է, որ դրան անցնելը կօգնի Ֆրանսիային նվազեցնել թվային կախվածությունը արտաքին աղբյուրներից։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա աշնանը։ Անցման նախապատրաստական փուլում անհրաժեշտ է ընտրել համապատասխան աշխատանքային կայաններ, համատեղ աշխատանքի գործիքներ, հակավիրուսային ծրագրեր, արհեստական բանականության լուծումներ և տվյալների բազաներ

Նշվում է, որ նախաձեռնությանն արդեն միացել են Ֆրանսիայի ձեռնարկությունների գլխավոր վարչությունը (DGE), Կիբերանվտանգության ազգային գործակալությունը (ANSSI) և Պետական գնումների վարչությունը (DAE)։

Share.