Ֆրանսիան պատերազմ չի մղում Մերձավոր Արեւելքում եւ չունի դրան մասնակցելու մտադրություն, հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցել է Figaro-ն։
«Ֆրանսիան ռազմական տեխնիկա է ուղարկել Մերձավոր Արեւելք, այդ թվում՝ «Շառլ դը Գոլ» ավիակիրը՝ Իրանի պատասխան գործողություններից տուժած իր քաղաքացիներին եւ դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների որսման հարցում նրանց օգնելու համար։
Ֆրանսիան պատերազմ չի մղում այս տարածաշրջանում։ Նա պաշտպանում է ֆրանսիացիներին, իր դաշնակիցներին եւ աջակցում է Լիբանանին։ Մենք ներկայում մոբիլիզացնում ենք ռեսուրսներ՝ ծովային անվտանգությունն ապահովելու համար։ Մենք կփորձենք գործել հնարավորինս խելամիտ եւ խաղաղ»,- ավելացրել է Մակրոնը։
