Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում, և մենք առաջիկայում ակտիվորեն պետք է պատրաստվենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։
Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում էլ «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- տեղեկացրել է վարչապետը։
