Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրեմը պատրաստվում է Իրանի հավաքականի հետ քննարկել 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցը։ Այդ մասին հայտնում է Reuters Reuters-ը։

Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ն պատրաստ է Իրանի հավաքականին անվտանգության երաշխիքներ տրամադրել մրցաշարի ընթացքում։ Իրանը խմբային փուլի շրջանակներում ԱՄՆ-ում պետք է անցկացնի երեք հանդիպում՝ Նոր Զելանդիայի, Բելգիայի և Եգիպտոսի հավաքականների դեմ։

Ավելի վաղ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել էր աշխարհի առաջնությանը մասնակցելու իր պայմանները։ Դրանց թվում էին վիզաների անխոչընդոտ տրամադրումը, ազգային խորհրդանիշների նկատմամբ հարգանքը և անվտանգության բարձր մակարդակի ապահովումը օդանավակայաններում, հյուրանոցներում ու մարզադաշտերի ճանապարհներին։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Share.