Ֆինլանդիայի տրանսպորտային ենթակառուցվածքների գործակալության տվյալներով՝ ռուսական սառցահատները օգնում են Ֆիննական ծոցում սառույցի մեջ խրված բեռնատար նավերին։

«Դժվար սառցային պայմանները և ուժեղ քամիները հանգեցրել են նրան, որ մի քանի բեռնատար նավեր խրվել են սառույցի մեջ Ֆիննական ծոցի միջազգային ծովային գոտում և Ֆինլանդիայի տարածքային ջրերում: Ձմեռային նավագնացության ստանդարտ պրակտիկայի համաձայն՝ նավերը նաև օգնություն են ստանում ռուսական սառցահատների հետ միջազգային համագործակցության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ֆիննական կողմի խնդրանքով ռուսական սառցահատը կարող է նաև օգնել բեռնատար նավին Ֆինլանդիայի տարածքային ջրերում։

Գործակալությունը ընդգծել է, որ նպատակն է ապահովել անվտանգ նավարկություն բոլոր պայմաններում։

Share.