Օմանի Բուխա քաղաքում՝ Հորմուզի նեղուցի ափին, բնակելի շենքի գնդակոծության հետևանքով երկու մարդ վիրավորվել է. հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
«Անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել Բուխայի Տիբաթ թաղամասում գտնվող ընկերության աշխատակիցների համար նախատեսված բնակելի շենքը, ինչի հետևանքով երկու օտարերկրացի ստացել են միջին ծանրության վնասվածքներ, վնասվել է չորս ավտոմեքենա և կոտրվել են մոտակա տներից մեկի ապակիները»,- հայտնել է Օմանի լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրություններն Իրանին մեղադրել էր լայնամասշտաբ հարձակման մեջ:
Դրանից հետո Բահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ էր հայտարարել:
