Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մարտի 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում մարտի 27–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8…+10 աստիճան։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2026

Եղանակի տեսություն

Share.