Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ- տեղ հնարավոր է կարկուտ։ Նույն ժամանակահատվածում գիշերային ժամերին տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում մայիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17…+19 աստիճան։

Share.