Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները լեռնային գոտիներում կդտվեն գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։

Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2026

Եղանակը Հայաստանում

Share.