Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 14-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16- 20 մ/վ արագությամբ։

Նշված ժամանակահատվածում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +21–ից +23, գիշերը` +12-ից +14 աստիճանի սահմաններում։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2026

Եղանակի տեսություն

Share.