Քուվեյթում ամերիկյան բազայի դեմ Իրանի գրոհից հետո ողջ մնացած ամերիկացի զինվորականները Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին մեղադրել են ստելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է CBS News հեռուստաալիքը։

«Պատերազմի սկզբից ի վեր ամերիկյան ուժերի դեմ Իրանի կողմից իրականացված ամենամահացու հարձակումից փրկվածները վիճարկում են իրադարձությունների՝ Պենտագոնի ներկայացրած վարկածը եւ պնդում, որ Քուվեյթում գտնվող իրենց ստորաբաժանումը վտանգի տակ է եղել»,- նշվել է հրապարակման մեջ։

Զինծառայողները վիճարկել են իրադարձությունների՝ Հեգսեթի ներկայացրած վարկածը, որտեղ պնդվում էր, որ անօդաչու թռչող սարքը ներխուժել է ամրացված օբյեկտ։ Վիրավորված զինվորներից մեկը սա անվանել է սուտ՝ ընդգծելով, որ դիրքը ամրացված չէր, եւ ստորաբաժանումը բավարար չափով պաշտպանված չէր։

«Այնպես ներկայացնել, թե «ներխուժել է մեկ անօդաչու»՝ սուտ է։ Ստորաբաժանումը պատրաստ չէր որեւէ պաշտպանություն ապահովել։ Դա ամրացված դիրք չէր»,- ասել է զինվորը։

Գրոհի հետեւանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը։ Հեռուստաալիքը հայտնել է, որ սա ամերիկյան զինվորականների դեմ ամենամահացու հարձակումն էր 2021 թվականից ի վեր։ Զինծառայողները նշել են, որ պայթյունի հետեւանքով տուժածներն ստացել են գլխի ծանր վերքեր, ունեցել են արնահոսություն եւ լսողության վնասում։

Share.