Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրաժարական չի ներկայացրել իր պաշտոնից և շարունակում է կատարել պարտականությունները։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված «Tasnim» լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարության իրազեկ աղբյուրին։

Գործակալությունը հերքել է «Iran International» հեռուստաալիքի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ նախագահը փորձել է հրաժարական տալ։

Միևնույն ժամանակ, նախագահի աշխատակազմի հաղորդակցության և տեղեկատվության վարչության փոխնախագահ Սեյեդ Մեհդի Թաբաթաբային X սոցիալական հարթակում արված հրապարակմամբ նույնպես հերքել է այդ լուրերը՝ շեշտելով, որ Փեզեշքիանը չի նահանջելու ժողովրդին ծառայելու իր հանձնառությունից։

Share.