Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այսօր նշում է իր ծննդյան 80-ամյակը։
«Ծնունդդ շնորհավոր, մեծ առաջնորդ և սիրելի բարեկամ Դոնալդ Թրամփ։ Ձեր ուժեղ առաջնորդությունն ու համարձակ տեսլականը շարունակում են Ամերիկան կրկին մեծ դարձնել։ Մենք բարձր ենք գնահատում այն դերը, որ դուք ունեցել եք օգոստոսի 8-ի պատմական խաղաղության գագաթնաժողովում։
Անհամբեր սպասում ենք ձեր վարչակազմի հետ էլ ավելի պատմական գործարքների կնքմանը»,- գրել է Փաշինյանը X սոցիալական ցանցում։
HB to a great leader & dear friend, @realDonaldTrump! Your strong leadership & bold vision continue to Make America Great Again!
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) June 14, 2026
We highly value role in historic August 8 WH Peace Summit.
Looking forward to making even more historic deals with your administration.
