Ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել Տոկիոյում, ըստ Թերթի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ցուցադրական թռիչքի ժամանակ սարքը Տոկիոյի ծոցի վրայով անցել է մոտ 150 մետր տարածություն։ Այն օդում է գտնվել 3,5 րոպե։

SD-05 թռչող մեքենան հագեցած է մարտկոցներով և 12 ռոտորային շարժիչներով, որոնց թիակները նման են կվադրոկոպտերների պտուտակներին։ Այն նախատեսված է երեք հոգու համար և կարող է անցնել 15-ից 40 կմ տարածություն։

Իր չափսերի շնորհիվ SD-05-ը կարող է վայրէջք կատարել այնպիսի վայրերում, որտեղ ուղղաթիռը չի կարող։ SkyDrive-ի գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուձավայի խոսքով՝ հեռանկարում թռիչքի արժեքը կարող է լինել մոտ երկու անգամ ավելի, քան տաքսիով երթևեկությունը, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը՝ չորսից հինգ անգամ պակաս։

Share.