Չինաստանը խորապես ցնցված է, որ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ծառայող սպա ներկայացող անձը բարձրացել է պատի վրայով և բռնի ուժով թափանցել Ճապոնիայում Չինաստանի դեսպանատուն։ Միջադեպի մասին երեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։

Նա հավելել է, որ Չինաստանն արդեն լուրջ հայտարարություններ է արել ճապոնական կողմին և խիստ բողոք է հայտնել այդ միջադեպի կապակցությամբ, հաղորդում է «Սինհուա»-ն։

Share.