Միացյալ Նահանգներին տարիներ կպահանջվեն Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի ընթացքում օգտագործված զինամթերքի քանակը լրացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարարության Հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի լսումների ժամանակ։
«Մենք ամեն օր զենք ենք արտադրում դրանք (խմբ.՝ Իրանի դեմ գործողության ընթացքում ծախսված զինամթերքը – խմբ.) փոխարինելու համար։ Սակայն (ծախսված զինամթերքը) համալրելու համար կպահանջվի մի քանի տարի», – Քոլինզի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
