Ներկայումս Իրանի ռազմական տվյալները ցույց են տալիս, որ որոշ տարածաշրջանային երկրների տարածքները գտնվում են թշնամու վերահսկողության տակ՝ թե՛ բացահայտ, թե՛ գաղտնի, և այդ վայրերը օգտագործվում են մեր երկրի դեմ ագրեսիայի ակտերի համար։ Այս մասին ասել է Դատական իշխանության ղեկավար և Ժամանակավոր ղեկավարության խորհրդի անդամ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեի։
«Այս թիրախների դեմ հզոր հարվածները կշարունակվեն։ Այս ռազմավարությունն արդեն իսկ իրականացվում է, և կառավարությունը, համակարգի մյուս ճյուղերի հետ միասին, լիովին աջակցում է դրան»,- ասել է Մոհսենի-Էջեին։
