2025 թվականին Վրաստանում գրանցվել է օտարերկրյա կապիտալով 20 հազար 802 նոր բիզնես սուբյեկտ, որոնց գրեթե 37%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։
«BusinessPressNews»-ին Ազգային վիճակագրության ծառայության տրամադրած տեղեկության համաձայն՝ անցյալ տարի Վրաստանում գրանցվել է 7643 ռուսական ընկերություն։
Անցյալ տարի Ռուսաստանից հետո ամենաշատ բիզնես կազմակերպությունները հիմնադրել են հնդիկները և ուկրաինացիները։
Ավելի կոնկրետ, 2025 թվականին Վրաստանում ամենաշատ բիզնես սուբյեկտներ գրանցած 10 երկրներն են՝
Ռուսաստան՝ 7643
Հնդկաստան՝ 1960
Ուկրաինա՝ 1915
Բելառուս՝ 1575
Թուրքիա՝ 986
Պակիստան՝ 583
Իսրայել՝ 530
Ադրբեջան՝ 524
Գերմանիա՝ 524
Չինաստան — 320։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցված է եղել 1 մլն 58 հազար 100 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 71 հազար 700-ը գրանցվել է 2025 թվականին։
