Վրաստանի ՆԳՆ միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 103 օտարերկրացու, որոնց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս մասին ասված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Բանգլադեշի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրաքի, Հորդանանի, Եմենի, Քենիայի, Չինաստանի, Նիգերիայի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Սուդանի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների, Եթովպիայի և այլ երկրների քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվում է մուտք գործել Վրաստան։

Վրաստանում ակտիվ պայքար է մղվում անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկման ընթացակարգերը։ Վրաստանի ՆԳՆ-ն ամենամսյա կտրվածքով հաղորդում է տասնյակ օտարերկրացիների արտաքսման վերաբերյալ տվյալները։ Արտաքսվում են հիմնականում այն անձինք, որոնց գործողություններում իրավական շեղումներ են գրանցվում։

Share.