Րոպեներ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանի Կոմիտասի–Փափազյան փողոցների խաչմերուկում։

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ տուժածը ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակից է։

Կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժածին տեղափոխել է բժշկական կենտրոն։

Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ վրաերթի ենթարկված պարեկը ծառայության մջ է եղել տվյալ խաչմերուկում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Share.