Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին ծանր վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Al Hadath»-ը:
Նշվում է, որ Խարազին վիրավորվել է Թեհրանի ռմբակոծություններից մեկի ժամանակ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կինը մահացել է։
Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը:
Արտասահմանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ վիրավորվել է նաև Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, և նա ծանր վիճակում է։ Սակայն Իրանի իշխանությունները հերքել են այդ լուրը։
