Tasnim-ը հաղորդում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրաքյան դիմադրության ուժերը 27 գործողություն են իրականացրել Իրաքում և նրա սահմաններից դուրս։
«Իրաքում իսլամական դիմադրության ուժերը 27 գործողություն են իրականացրել, որոնց ընթացքում տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իրաքում և տարածաշրջանում թշնամու բազաների վրա», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց «Հեզբոլլահի» դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ հարավային Լիբանան։
