Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է. Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել  է Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։

Սրբազանը դատարանում հայտարարեց, թե չի ընդունում այս որոշումը։ «Ես հասցե չունեմ, իմ հասցեն` Ազատության հրապարակ, վրան 1»,- ասել է Սրբազանը։

Դատարանը թույլ տվեց, որ Սրբազանը ինքնուրույն, առանց իրավապահների ուղեկցության գնա Իջևան և մասնակցի ընտրությանը: Տրվեց 7 ժամ ժամանակ:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը կալանավորված է 2025 թվականի հունիսից։

Share.