Խստորեն դատապարտում ենք Իրանից Թուրքիա բալիստիկ հրթիռի արձակումը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Թուրքիայի Հանրապետության տարածք բալիստիկ հրթիռի արձակումը։ Մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Թուրքիայի հետ և վերահաստատում մեր անսասան աջակցությունը նրա անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
