Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին խորհուրդ է տվել սահմանափակել իր առցանց ակտիվությունը։
Նշվում է, որ Վենսը հաճախ է ստուգում իր հեռախոսը հանդիպումների ժամանակ և հայտնի է նրանով, որ սոցիալական ցանցերում անմիջականորեն շփվում է քննադատների հետ՝ հաճախ վիճաբանելով։ Ուայլսը նշել է, որ սոցիալական ցանցերում հրապարակային վեճերը չեն համապատասխանում փոխնախագահի կարգավիճակին։
