CNN-ի աղբյուրների տվյալներով՝ Թեհրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլին կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք շաբաթավերջին բանակցություններ են վարել իրանցի պաշտոնյաների հետ Իսլամաբադում։
Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Թրամփը նրանց հանձնարարել է պատերազմից դուրս գալու դիվանագիտական լուծում գտնել և այս առաջադրանքի կատարմանը շարունակում է վստահել նրանց։
Ըստ տեղեկությունների՝ վարչակազմի պաշտոնյաները քննարկում են հնարավոր հանդիպման մանրամասները, թեև երեքշաբթի երեկոյան դրությամբ դեռևս պարզ չէր՝ արդյո.ք այն տեղի կունենա։ Միաժամանակ, Իրանը դեռևս չի հաստատել, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են, հաղորդում է BBC-ին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ առաջիկա երկու օրերի ընթացքում Պակիստանում «ինչ-որ բան կարող է տեղի ունենալ»։
«Ապագա բանակցությունները քննարկման փուլում են, սակայն այս պահին ոչինչ նախատեսված չէ»,- CNN-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
